1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մայիսի 2019թ., 00:00
Երեխան մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Դատավորները ձգտում են փաստաբան դառնալ BBC-ն՝ Հայաստանում «հեղափոխության երկրորդ փուլի» մասին Վարշավան եւ Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու համաձայնագրին Զգուշացում՝ ԵԽԽՎ-ից. համազեկուցողների հայտարարությունն արդյոք հետևանքներ կունենա՞ Առափնյա պահակախումբը կօգնի մարտահրավեր նետել Արկտիկայում Ռուսաստանի աճող ռազմական ազդեցությանը. Բոլթոն Հրաժարականի շքերթ. հաջորդ ամիս իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ջանջուղազյանն ու Դավիթ Անանյանը Ուսանողները առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ. Արայիկ Հարությունյան «Տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից»». բնապահպանության փոխնախարարը ազատման դիմում է գրել «Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափություն է հայտնել ԵԼ եզրափակիչ խաղում Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառով ԱՄՆ-ի ճնշումը չինական ընկերությունների վրա տնտեսական ահաբեկում է Դատախազության որոշումը Դավիթ Սանասարյանը չի բողոքարկի դատարանում․ հայտարարություն Կարո Փայլան. «Մեր երեխաներին ամեն տեսակ շահագործումից պաշտպանելու ենք» Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են. Ռոհանի Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում «Փաշինյանին խորհուրդ տվողը նրան «подстава» է արել». Կարեն Քոչարյան Պեսկովն՝ ԱՄՆ-ին. «S-400-ների շուրջ գործարքը կայացած է պայմանագրի տեսքով» Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային Մոդերն ժամանակաշրջանի ասույթ Ես կանեմ այն, ինչ կհուշի նախարարը. Լիլիթ Արզումանյանը՝ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին Մեքսիկայի նախագահը չի ցանկանում վիճել ԱՄՆ-ի հետ Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ 8 քաղաքացի է եղել, 3-ը մարմնական վնասվածքներ են ստացել ԲԴԽ նախագահը հրավիրել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Արմեն Հարությունյանի անգրագետ դիսերտացիան ես եմ ճշտել. Թատերականի դասախոս Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել 1914-1923-ին հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ցեղասպանությունը 2018թ. կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ. 14 մլրդ դրամի փոխարեն. վարչապետի խորհրդական Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Թվով հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից. քաղաքապետարան Անկարան պատրաստվում է Վաշինգտոնի պատժամիջոցներին՝ կապված Ս-400-ի գնման հետ ՀԱՊԿ ՀԱԽ-ը նոյեմբերին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակման հարցը Լենա Նազարյանը կոչ է անում տեղեկություններ հրապարակել դատավորների անօրինականությունների մասին ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մերօրյա կոմանդոսներ կան. Նրանք ապրիլյան պատերազմի ժամանակ կասեցրին հակառակորդի պլանները. Սեյրան Օհանյան Վտանգավոր շրջադարձ Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ. Թատերականի նորընտիր ռեկտորը՝ ցուցարարներին Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին «Աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում». Շառլ Ազնավուրը՝ կյանքի, մահվան եւ այլնի մասին Ավստրիայի փոխկանցլեր կդառնա ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերը Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Զբոսաշրջիկների ավտոբուսը ՃՏՊ-ի է ենթարկվել Իտալիայում. նրանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, ՌԴ եւ Ղազախստանի քաղաքացիներ Ամստերդամում մահճակալի հարկ կմտցվի զբոսաշրջիկների համար Թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը. ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Դավիթ Տոնոյանի ու Արթուր Վանեցյանի վարկանիշը բարձրացել է.հարցում Քաղաքացիները Հայաստանի ամենակաեւոր խնդիրը համարում են գործազրկությունը. հարցում Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում և գիտեմ՝ ինչպես արդար կլիներ լուծել դրանք, բայց օրենքն ինձ խանգարում է. Հայկ Մարության Ռոման Բերեզովսկի. Քաղաքականությունը միջամտում է ֆուտբոլին, եւ դա լավ չէ Ներքին խոսակցություններ. ինչ են ասել նախարարին ԲԴԽ-ի մասին Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայում տեղակայել ՀՕՊ միջոցներ Զելենսկին բիզնես գործընկերոջը նշանակել է իր առաջին օգնական Ամերիկացին բեմահարթակում Թրամփին է մոտեցել պատի կոստյումով Երեւանի գլխավոր ճարտարապետ. Վերին անտառային փողոցի խայտառակ վիճակն էլ չկա Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը «Նախագահական բազկաթոռն անհարմար է». հրապարակվել է Զելենսկիի՝ երկրի ղեկավարի աշխատասենյակից առաջին տեսանյութը Մոսկվայի մետրոյի շուրջ 1000 ուղևոր 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Թուրքիան կրկնակի նվազեցրել է ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Միջոցներ են ձեռնարկվում պարզելու «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակը. ՄԻՊ Գեորգի Չերդանցեւ. Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելը ձախողում է ՈւԵՖԱ-ի համար Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն չի աջակցում քաղաքականությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին» Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները GALLUP-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում հանրապետության հրապարակը կլցնեն. Ալեն Սիմոնյան Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում «Նրա արվեստը դիմակայել է ժամանակի և սահմանների փորձությանը». այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան Թուրքիան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան Ս-400 համալիրներով աշխատել սովորելու համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում պարոն դեսպանը Ճապոնական սումո ըմբշամարտի հաղթողը կստանա «Թրամփի մրցանակ»-ը Ովքե՞ր են կիրառելու վեթինգը «Հիասթափություն և խայտառակություն». Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին Խոսենք փաստերով Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին. CNN-ի հաղորդավարն ասել է, թե ինչպես ՈւԵՖԱ-ն Բաքվից տեղափոխի ԵԼ եզրափակիչը Ծեծկռտուք թիվ 54 դպրոցի աշակերտների միջև Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Առցանց ծանոթություններ փնտրողների կողմից հնչող ամենատարածված ստերը Հնդկաստանը հետախուզական արբանյակ է արձակել Ֆրանսիայում Մոնտերոյի քաղաքապետը որոշել է ծնելիությունը մեծացնել անվճար վիագրայով Թատերականի ուսանողները բոյկոտում են բուհի ռեկտորնի ընտրությունները
Հարցում

«Սեւ կատո՞ւ» Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ

«Փաստ» թերթը գրում է.

«Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեեւ նա ԱԽ անդամ չէ։

ԱԽ նիստի նախօրեին մամուլը տարակուսում էր, թե ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետության չորրորդ նախագահը, թեպետ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի պաշտոնե նույնպես ԱԽ անդամ չէ։


Հեղափոխության թիմը Սարգսյանին Արցախ չէր հրավիրել կա՛մ ավանդական դարձած թափթփվածության, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան յուրային չի համարում։ Ամեն դեպքում գործ ունենք բացասական հետեւանքներով հղի իրավիճակի հետ, որովհետեւ ցանկացած դեպքում ակնհայտ է պետական մտածողության դեֆիցիտը։

ԶԼՄ-ների տարակուսանքից հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանին նիստի նախորդ օրվա ուշ երեկոյան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիվ, հրավիրել են Արցախ։ Նախագահի գրասենյակը շտապեց տեղեկացնել, որ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։

Եթե պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է «ուշ երեկոյան» արտահայտությունն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատշաճ չի համարել իրեն հասցեագրված հրավերի ձեւն ու արժանապատիվ կեցվածքով հրաժարվել է մեկնել Արցախ։

Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրվակ է, ու Փաշինյանի թիմի ու Սարգսյանի միջեւ հակասություններն ավելի խորքային բնույթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել հեղափոխության օրերին ու դրան հաջորդող անցումային շրջանում, ակնհայտ է, որ անցած գրեթե մեկ տարում նա չի կարողացել ինտեգրվել իշխանության նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մեկի մեջ տեսնում է օտարի կամ մրցակցի։

Հեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն ավելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակություն ունեցող Արմեն Սարգսյանի հանդեպ։ Մինչդեռ պետական մտածողությունը պահանջում էր Փաշինյանի ու նրա թիմի հեղափոխական ավյունը, հանրային ռեսուրսը համադրել Արմեն Սարգսյանի փորձառության, միջազգային հեղինակության հետ։ Այդ դեպքում պետությունը միայն կշահեր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը»:

website by Sargssyan