Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության կին առաջնորդին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին՝ իրեն վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ Աքշեներն օրերս Դենիզլի քաղաքում նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած ելույթում հեգնել էր նախագահ Էրդողանի այն արտահայտությունը, որով նա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողներին «ահաբեկիչներ» էր անվանել:
«Ինչպե՞ս եք տուն հաց տանելուց բացի ուրիշ մտահոգություն չունեցող «ահաբեկիչներ» ջան», - ասել էր Աքշեները:
Նախօրեին արդեն Էրդողանը հայտարարել է, որ համապատասխան կարգադրություններ է տվել իր փաստաբաններին՝ Աքշեների դեմ հայց ներկայացնելու համար:
«Ասում են, թե ես «ահաբեկիչ» եմ անվանել Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը ձայն տվող քրդերին: Երեկ էլ Դենիզլիում տիկին Մերալն առանց ամաչելու կրկնեց այդ սուտը: Ամաչի՛ր», - ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ ինքն ահաբեկիչ է անվանել ոչ թե ընտրողներին, այլ քրդամետ կուսակցության ղեկավարներին: