Գիտնականները հաշվարկել են Ծիր կաթինի զանգվածը
Եվրոպական տիեզերական գործակալությանը հաջողվել է որոշել Ծիր կաթինի, այսինքն այն Գալակտիկայի մոտավոր զանգվածը, որում գտնվում են Երկիրը, Արեգակնային համակարգը եւ բոլոր առանձին աստղերը։ Գիտնականների տվյալներով, ստացված զանգվածը հավասար է 1,5 տրլն արեգակնային զանգվածի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաշվարկներն իրականացվել են ESA Gaia աստղադիտակի առաքելությունից ստացված տվյալների եւ Hubble տիեզերական աստղադիտակի օգնությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա։ Տարբեր երկրների աստղագետների կողմից կատարված նախորդ հաշվարկները նշում էին Արեւի 500 մլրդ-ից մինչեւ 3 տրլն զանգվածը։
Ինչպես նշվում է ԵՏԳ-ի հայտարարության մեջ, գնահատականների այսքան մեծ տարբերությունը «հիմնականում» կապված է դրանց հաշվարկման մեթոդի հետ։
Մոլորակների անմիջական զանգվածը կազմում է Ծիր կաթինի միայն մի փոքր մասը՝ նշում են ԵՏԳ ասղագետները։ Նրանք հայտնում են, որ, դրա հետ կապված, հաշվարկներն իրենց կողմից արվել են գնդաձեւ կուտակումների՝ աստղային խիտ խմբերի արագության հաշվարկման վրա հիմնված մեթոդով։