Մարիա Զախարովայի ուղերձը ԼՂ հակամարտության կողմերի մայրերին Կանանց միջազգային օրվա առթիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում մարտի 7-ին կայացած ճեպազրույցի շրջանակներում Вестник Кавказа-ի լրագրողի խնդրանքով Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության կողմերի մայրերին:
«Ես միայն մի բան եմ ցանկանում՝ շուտափույթ կարգավորում և խաղաղություն», - ասել է Զախարովան:
Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին: Պատասխանելով նախապայմանների անհրաժեշտության մասին լրագրողի հարցին՝ Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն այդ հարցով չի փոխվել: