Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում. Ուորլիք

Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. Այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:


Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեեւ այլեւս ԱՄՆ-ի կառավարությունում, Պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետեւում եմ ղարաբաղյան հակամարտությանը եւ հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տեւական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ:

Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը:

Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ - ԱՁ) Սարգսյանի հետ եւ ունեմ նրա եւ նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:

Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ:

Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար:

Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյոք խոսքը դրա՞ մասին է:

Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ եւ յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եւ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը:

Խոսենք «Լավրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները եւ ընդհանրապես այն ինչպե՞ս հայտնվեց:

Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ եւ քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջեւ: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու եւ մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն եւ արդյունավետ: Ու թեեւ ես այլեւս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաեւ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը եւ բեկում կարձանագրենք: Տեսեք, այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթեւ եւ խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու եւ բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի եւս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. Արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել եւս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետեւանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը եւ կարգավորման ուրվագծերը հայտնի են եւ սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել եւ առաջ քաշվել:

Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյոք դա չի՞ խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետեւյալ պատճառով նաեւ. Վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետեւ չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:

Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլեւս եւ իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ եւ միեւնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել: Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, եւ ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որեւէ հիմք չեմ նկատել: Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: Եւ այստեղ կա տրամաբանություն. Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ իրենց տարածաշրջանում եւ ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջեւ տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը:

Շնորհակալություն, պարոն դեսպան:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan