Ֆրանցիսկոս Պապը խոստացել է ցույց տալ Վատիկանի գաղտնի արխիվները
Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ կբացի Վատիկանի Պիյ XII պապի շրջանի գաղտնի արխիվները, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ շատ հրեաներ պնդել են, որ Պիյ պապը աչք էր փակում Հոլոքոստի վրա, այդ պատճառով Ֆրանցիսկոս Պապը որոշել է բացահայտել Վատիկանի գաղտնի տվյալները:
Ֆրանցիսկոս Պապի խոսքով՝ արխիվը կբացվի 2020 թվականի մարտի 2-ին: