Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը
Հարցում

Ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից. Ռոբերտ Քոչարյան

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց և մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ «168 Ժամը» հարցաշար էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի հետ։

– Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։

– Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։

Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։

– Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։

– Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

– Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը։ Թեև անցած տարվա վերջին օրը վարչապետը հայտարարեց, որ խնդիրը սկզբունքորեն լուծված է՝ սպառողների համար գազը չի թանկանալու, այնուամենայնիվ, հետո պարզվեց, որ դեռ բանակցություններ են ընթանում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը՝ ըստ Ձեզ։

– Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Սակայն միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրը ես չէի բնութագրի միայն այս հանգամանքով։ Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

– Ծանոթացե՞լ եք արդյոք Կառավարության ծրագրին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

– Այո, ծանոթացել եմ։ Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին, և տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Լոզունգների ու ցանկությունների հավաքածու է, որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։ Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխ­ներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն։

– Դուք և՞ս կարծում եք, որ հասարակության տրամադրությունները փոխվում են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում այս առումով մոտ ապագայում։

– Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ։ Ինչպես հայտնի է սոցիալական հոգեբանությունից, նման դեպքերում, որպես կանոն, էյֆորիան վերածվում է զայրույթի կամ ապատիայի։ Առաջանում է խաբվածության զգացողություն, և մարդիկ, բնականաբար, սկսում են մեղավորների փնտրել։ Սովորաբար մեղավոր են դառնում նրանք, ում հետ կապվում էին նրանց գերազանցված սպասումներն ու հույսերը։ Այդպես եղավ 1991-ի նախագահական ընտրություններից հետո, և այն ժամանակ էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե հիմա ինչպես կընթանան գործընթացները։ Ըստ ամենայնի՝ աշնանը մոտ իշխանությունների վարկանիշը այնչափ կգահավիժի, որ նրանց լեգիտիմության հարցն արդիական կդառնա։ Ի՞նչ կլինի հետո։ Խումհար՝ բոլոր այն զգացողություններով, որոնցով բնորոշվում է այդ վիճակը։

– Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։

– Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։

Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։

Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։

– Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։

– Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։

– Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։

– Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1-յան երթը և վարչապետի՝ այդ օրվա ելույթը։

– Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Թերևս, արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը ու նույնիսկ 11 տարի անց թույլ չի տալիս ապաշխարել և բացել հաշտության էջը։ Ամեն ինչ տեղի է ունենում Ֆրեյդի ուսմունքի համաձայն։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։

Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու։

– Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։

– Ոչ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։

– Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։

– Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը։

Հարցազրույցը՝ «168 Ժամի»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan