Մահացել է Խորհրդային Հայաստանի 1988-1989թ.թ.առաջնորդը
Գարնան առաջին օրը մահացել է Հայկական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը: Նա «Ноев Ковчег» (Նոյան տապան) տեղեկատվական-վերլուծական միջազգային հայկական թերթի խմբագրական կոլեգիայի անդամ էր:
Հիշեցնենք, որ Սուրեն Հարությունյանը Հայաստանի համար ծանր տարիներին (1988-1989) եղել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին:
Նա ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում: