Գեորգի Դանելիայի կինը պատմել է ռեժիսորի վիճակի մասին
Ռեժիսոր Գեորգի Դանելիայի վիճակը բարելավվել է, նա գիտակից վիճակում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:
Ռեժիսորը հոսպիտալացվել էր շաբաթ թոքաբորբով, նրա վիճակն ախտորոշվել էր որպես կայուն ծանր: Շնչառությունը կայունացնելու համար բժիշկները նրան հատուկ արհեստական կոմայի մեջ էին մտցրել:
«Գեորգի Նիկոլայեւիչն իրեն ավելի լավ է զգում: Նա լիովին գիտակից վիճակում է, չնայած չի կարողանում խոսել: Բժիշկները հոյակապ են եւ պայքարում են նրա կյանքի համար»,- ասել է նա: