Ադրբեջանցիներն ու չեչենները համատեղ ակցիա են իրականացրել Բեռլինում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ համատեղ ակցիա են իրականացրել չեչենները, անատոլիական թուրքերն ու ադրբեջանցիները: Ինչպես հայտնում է Azerbaycan 24-ը, ակցիային մասնակցել է մոտ հարյուր հիսուն մարդ:
Ակցիան նվիրված է եղել ադրբեջանական քարոզչության կողմից շահարկվող, այսպես կոչված, Խոջալուի դեպքերին: