Մարսի վրա հին գետերի հուն են հայտնաբերել
«Մարս-էքսպրես» ուղեծրային կայանը հայտնաբերել է ապացույցներ, որ անցյալում Կարմիր մոլորակի վրա գոյություն է ունեցել փոթորկուն գետերի ճյուղավորված համակարգ, որոնց չորացած հուները մինչ այսօր կարելի է տեսնել մոլորակի դաշտավայրերում՝ հայտնում է BBC-ն։
Եվրոպական տիեզերական գործակալության միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում հստակորեն երեւում են Մարսի մակերեւույթի խորը կնճիռները, որոնք վկայում են այն մասին, թե այս մոլորակը միշտ չէ, որ իրենից արեւից չորացած քարոտ անապատ է ներկայացրել։
Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են եզրակացնում, որ անցյալում Մարսի մթնոլորտը զգալիորեն ավելի հաստ եւ ավելի խիտ է եղել։ Դա թույլ է տվել մոլորակին պահել արեւի ճառագայթների ջերմությունը եւ մակերեւույթին ջրերի մշտական հոսքի պայմաններ է ապահովել։
Անցյալ տարի նույն «Մարս-էքսպրեսը» Կարմիր մոլորակի վրա հեղուկ ջրի լիճ էր հայտնաբերել։ Այն 20 կմ տրամագիծ ունի եւ ծածկված է սառույցի հաստ շերտով։