Ստամբուլում հայկական եկեղեցու պատին ռասիստական գրառումներն են արել (Լուսանկարներ)
Ստամբուլի Բալաթ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին անհայտ անձը կամ անձիք ռասիստական գրառումներ են կատարել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Լույս» ամսագիրը, եկեղեցու պատին ռասիստական գրառումների հետ կապված եկեղեցու կառավարող խորհուրդը լուսանկարներ ու տեսանյութ է պատրաստել եւ գրավոր բողոքի հետ միասին ներկայացրել Ֆաթիհի շրջանի ոստիկանություն։
Նշվում է, որ ոստիկանությունը արագ արձագանքել է խնդրին՝ խոստանալով ՛շուտափույթ բացահայտել մեղավորներին։