Ինչ կապ կա սմարթֆոնի եւ ավելորդ քաշի միջեւ
Այս թեմայով
Ուտելիս սմարթֆոնով զբաղվելը կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացման, ասում են Բրազիլիայի Լավրայի դաշնային համալսարանի գիտնականները և Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանական բժշկական կենտրոնը:
Ուսումնասիրությունը հրապարակվել է «Physiology & Behavior» ամսագրում:
Փորձագետները հետազոտություն են անցկացրել 18-28 տարեկան տարբեր քաշային կարգերի տղամարդկանց և կանանց մասնակցությամբ: Նրանք բաժանել էին երկու խմբի`առաջին խումբը ճաշել է առանց շեղող հանգամանքների, երկրորդ խմբին թույլատրվել է օգտագործել հեռախոսը կամ գրքեր կարդալ ուտելու ընթացքում:
Image result for Ученые нашли связь между использованием смартфона и лишним весом
Պարզվեց, որ նրանք, ովքեր ուտելիս սմարթֆոնով էին տարված, կամ կարդում էին, միջին հաշվով ընդունեցին 15%-ով շատ կալորիա, իսկ 10%-ը՝ ճարպոտ սնունդ ընտրեց։
Գիտնականների կարծիքով՝ խնդիրն այն է, որ սմարթֆոնները թույլ չեն տալիս ուղեղին հասկանալ ստացած սննդի իրական քանակը: