Աշխատավարձը գերխնդիր չպետք է լինի. Հակոբ Արշակյանը միսիոներական աշխատանքն է կարեւորում. Բա պարգեւավճարնե՞րը
Չպետք է աշխատավարձը դնենք որպես գերխնդիր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեցՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրեր առաջ ինքն աշխատանքի հրավերով էր հանդես եկել, արդյոք եղել են արձագանքողներ եւ արդյոք աշխատավարձը այնպիսին է, որ գրավիչ կլինի մարդկանց համար:
«Նախ, չպետք է աշխատավարձը դնենք գերխնդիր: Այնուամենայնիվ պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ: Մեր գերխնդիրը միսիոներական լուրջ աշխատանք տանելն է եւ հենց այդ տրամաբանության մեջ էլ դրված է եղել այդ հայտարարությունը: Մենք 1600-ից ավելի դիմորդներ ենք ունեցել մի քանի օրերի ընթացքում: Երբ ավարտվի դիմումատուների ժամկետը, կսկսենք հարցազրույցների շղթան»,-ասաց նա:
Լրագրողները նկատեցին, որ երբ աղմուկ բարձրացավ պրգեւավճարների հետ կապված, պարզվեց, որ աշխատավարձը շատ կարեւոր է, Արշակյանն արձագանքեց. «Ես չասացի՝ կարեւոր չէ, ասացի, որ գերծխնդիր չպետք է լինի»: