«Եթե ցանկանում եք, ապա ես պատրաստ եմ նոր «կարիբյան ճգնաժամի». Պուտինը դիմել է Թրամփին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական տեսանկյունից պատրաստ է նոր «կարիբյան ճգնաժամի, եթե, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան անխոհեմ է, որ այդպիսի բան է ցանկանում», գրում է Daily Mail-ը:
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ սպառազինության նոր մրցավազք չի ցանկանում, սակայն այլընտրանք չի ունենա, եթե Վաշինգտոնը նոր հրթիռներ տեղակայի Եվրոպայում:
Իր խոսքում Պուտինը շեշտել է, որ Եվրոպայի տարածքում ամերիկյան հրթիռները վտանգ կներկայացնեն Մոսկվայի համար:
Հիշեցնենք, որ «կարիբյան ճգնաժամը» ծագել է 1962թ., երբ ԽՍՀՄ-ը, ի պատասխան Թուրքիայում ամերիկյան հրթիռների տեղակայմանը, իր միջուկային հրթիռները տեղակայել է Կուբայում: Երկու գերտերությունների միջև նախապատերազմական իրավիճակ էր ստեղծվել, ինչի հետևանքով աշխարհը հայտնվել էր միջուկային պատերազմի սպառնալիքի շեմին:
Ավելի քան հինգ տասնամյակ անց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվածություն է, ինչը պայմանավորված է Վաշինգտոնի՝ Եվրոպայի տարածքում գործողության միջին շառավղով միջուկային հրթիռներ տեղակայելու ցանկությամբ: