Հազվագյուտ երևույթ. Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ն պատուհասած փետրվարյան փոթորիկների հետևանքով երկրի հարավ-արևմտյան հատվածում այս տեղանքի համար հազվագյուտ բնական երևույթ է գրանցվել. Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի սմ-ի:
Օդերևութաբանների փոխանցմամբ՝ Լաս Վեգասում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008թ. դեկտեմբերին:
Չնախատեսված եղանակային պայմանների հետևանքով Լաս Վեգասի օդանավակայանում հետաձգվել է մոտ հարյուր չվերթ:
Բացի այդ, իշխանությունները ձյան, սառույցի ու ցածր տեսանելիության պատճառով մասամբ փակել են Լաս Վեգասից դեպի Լոս Անջելես ու Ֆենիքս տանող ճանապարհները:
Daily Mail-ը հավելում է, որ անակնկալ ձյան պատճառով Լոս Անջելեսում որոշ դպրոցներ են փակվել: