Միացյալ Նահանգները որոշել է Սիրիայում «խաղաղապահ զորք» թողնել
Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են Սիրիայում «փոքր խաղաղապահ զորք» թողնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին հղումով:
Նվում է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այնտեղ մոտ 200 զինվորականից բաղկացած խումբ կմնա:
Սանդերսի խոսքով՝ այս խումբը Սիրիայում կմնա միայն «որոշ ժամանակով»: Նա նաև նշել է, որ ամերիկյան խաղաղապահ ուժերը մասնակցելու են երկրում «պոտենցյալ անվտանգ գոտու» ստեղծման աշխատանքներին: