Էրմիտաժը տարհանվել է
Այսօր կեսօրին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից տարհանել են այցելուներին և աշխատակիցներին: Իրավապահների փոխանցմամբ՝ տարհանման պատճառ է դարձել ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունը:
Էրմիտաժն աշխարհի ամենամեծ և արժեքավոր գեղարվեստական և պատմամշակութային ցուցանմուշների թանգարաններից է: Այն գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Ձմեռային պալատի շենքում: Այն տարեկան ունենում է շուրջ 6 մլն այցելու: