Մյունխենում երկու մարդ է զոհվել հրաձգությունից
Երկու մարդ, այդ թվում, ենթադրաբար, հարձակվողը, մահացել է գերմանական Մյունխեն քաղաքում միջադեպի ժամանակ, տեղեկացնում է քաղաքի ոստիկանությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Պատահարի վայրում հայտնաբերվել է երկու մարմին, այդ թվում, հավանաբար, հարձակվողինը, տեղեկացրել է ոստիկանությունը Թվիթերում։
Ինչպես գրում է t-online պորտալը, խոսքը շինհրապարակում տեղի ունեցած հրաձգության մասին է։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ներկա պահին բնակչության համար սպառնալիքներ չկան։ Իրավակարգի աշխատակիցները բնակիչներին կոչ են անում վերանայել իրենց տեղաշարժման երթուղիները, քանի որ որոշ ճանապարհներ փակ են։ Սկսվել է հետաքննություն։