Իտալիայի նախկին վարչապետի ծնողներին ձերբակալել են
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողների նկատմամբ տնային կալանք են սահմանել՝ խարդախության և իրենց ընկերությունները սնանկության հասցնելու մտադրության պատճառով, փոխանցում է ANSA-ն։
Նշվում է, որ Ֆլորենցիայում բնակվող ձեռներեցներ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին առաջին անգամ չէ, որ սնանկության գործով են անցնում։ Տվյալ պահին նրանց կրկին կասկածում են հանցագործ սխեմաներ օգտագործելու մեջ։
Զույգին կասկածում են 2013-ից ծառայությունների դիմաց կեղծ հաշիվներ դուրս գրելու, որոնք երբեք չեն մատուցվել, ինչպես նաև իրենց վերահսկողության ներքո կորպորատիվները սնանկության հասցնելու մեջ։