Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման համար: Այդ մասին Պորոշենկոն գրել է ֆեյսբուքյան էջում, հաղորդում է РЕН ТВ-ն:
«Շնորհակալ եմ Եվրամիության խորհրդին Ռուսաստանի նկատմամբ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման համար, ինչի մասին Դոնալդ Տուսկի հետ պայմանավորվել էինք դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին », - նշել է Ուկրաինայի նախագահը:
Պորոշենկոն նաև գրել է, որ ուրախ է Կիևում տեսնել Ուկրաինայի բարեկամ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին և նրան շնորհակալություն է հայտնել նաև այն «մեծ ջանքերի» համար, որ Տուսկը գործադրում է, որպեսզի Ուկրաինան «վերադառնա եվրոպական ազգերի ընտանիք և ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»: