Իտալիայում 30 մաֆիոզի են ձերբակալել
Իտալիայի հարավային Նեապոլ քաղաքում «Սեկուինո» կլանին պատկանելու կասկածանքով 30 մաֆիոզի են ձերբակալել, գրում է ANSA գործակալությունը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները կասկածվում են մաֆիային անդամակցության, դրամաշորթության, զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքի համար:
Հետաքննության համաձայն՝ կլանի պարագլուխները Սալվատոր և Նիկոլա Սեկուինո եղբայրներն են, որոնք հրամաններ են տվել անմիջապես բանտից:
Ավելի վաղ Իտալիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և հարավամերիկյան մի քանի երկրների ոստիկանությունները «Նդրանգետա» հանցավոր կազակերպության դեմ գործողության շրջանակներում 90 մարդու էին ձերբակալել:
Մինչ այդ Իտալիայի Սիցիլիա մարզում ձերբակալել էր «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության 46 անդամ: