Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է դեռ եթեր չհեռարձակված` կալանավորներին դաժանորեն ծեծելու մասին սկանդալային նյութը (տեսանյութ)
Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքներից մեկում կողոպուտի մեջ կասկածվողների հարցաքննությունը վերածվել է խոշոր սկանդալի այն բանից հետո, երբ «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Կուրիեր» լրատվական հաղորդման անոնսում ասվել է, որ Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեբի շրջանի ոստիկանները կողոպուտի մեջ կասկածվող 4 կասկածյալների ձեռնաշղթաներն ամրացրել են ջեռուցման ռադիատորներին և դաժան ծեծի ենթարկել նրանց:
ՆԳՆ-ն ստիպված էր հերքել դեռ եթեր չհեռարձակված սկանդալային նյութը և ներկայացնել տեղի ունեցածի սեփական վարկածը: Ըստ այդմ, գողության և խուլիգանության մեջ կասկածվող 19-20 տարեկան 3 երիտասարդների բաժին էին բերել հարցաքննության, երբ նրանցից մեկը հարձակվել է ոստիկանների վրա և ուժ կիրառել նրանց նկատմամբ` փախուստի կոչեր հնչեցնելով: Իրավապահների հավաստմամբ՝ հանդարտվելու բազմակի կոչերից հետո իրենք ստիպված են եղել համաչափ ուժ կիրառել:
Ձերբակալված անձանց դեմ մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման և ոստիկաններին չենթարկվելու հոդվածով:
Ձերբակալվածներից մեկի հայրը հետաքրքրվել է ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպով: ՆԳՆ-ից չեն կարողացել հաստատել ոստիկանության կողմից ուժի գերազանցման մեղադրանքները: