«Մենք չպետք է թույլ տանք, որ եվրոպացիները խաբեն մեզ». Ալի Խամենեի
«Իրանի կառավարությունը չպետք է թույլ տա, որ եվրոպացիները խաբեն իրեն», - այսօր Թեհրանում` դիմելով երկրի կառավարության անդամներին, նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:
«Ամերիկայի թշնամանքն Իրանի նկատմամբ ակնհայտ է: Բայց մեր պաշտոնյաները չպետք է թույլ տան, որ եվրոպացիները խաբեն իրենց», - նշում էր Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդի համոզմամբ, այն հանգամանքը, որn ի տարբերություն Վաշինգտոնի, ԵՄ չի հրաժարվում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարումից, դեռ ոչինչ չի նշանակում: