ՌԴ-ում հայ եղբայրները ստիպված էին 750 հազար ռուբլի վճարել Հայստան վերադառնալու համար
Չելյաբինսկի Կենտրոնական շրջանի բնակիչ եղբայրների Երեւան ճանապարհին խոչընդոտ կարող էր դառնալ բազմահազարանոց պարտքը՝ հարկադիր կատարման վարույթի շրջանակում դատական կատարածուները սահմանափակել էին նրանց արտասահման մեկնելը:
«Եղբայրներն անհատ ձեռներեցներ են, շինարարական եւ ճանապարհների սպասարկման բիզնես են վարում, նրանք ունեն մի քանի տասնյակ միավոր սեփական ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա: Դրանց համար չվճարված տրանսպորտային պարտքը կազմում էր 750,5 հազար ռուբլի, որը ստիպված էին հարկադիր գանձել: 2018 թվականի դեկտեմբերին հարուցված հարկադիր կատարման վարույթի շրջանակում Չելյաբինսկի Կենտրոնական շրջանի հարկադիր կատարողները կալանք էին դրել հատուկ նշանակության բեռնատարի վրա, մնացյալ ամբողջ տեխնիկայի վերաբերյալ գրանցման գործողությունների սահմանափակման որոշումներ էին ընդունվել»,- «Ուրալյան մերիդիանին» ասել են ՌԴ Դաշնային դատական ակտերի հակարդիր կատարման ծառայության Չելյաբինսկի մարզային վարչության մամուլի ծառայությունից:
Բայց արդյունքը հանգեցրել էր Հայաստան մեկնել պատրաստվեղ երկու բիզնեսմենների արտասահման մեկնելու անձնական սահմանափակման միջոցի: Երկու օրում բոլոր պարտքերը մարվել են, ինչպես նաեւ 52,5 հազար ռուբլու դատական տուրքը: Հարկադիր կատարման բոլոր վարույթները ավարտվել են փաստացի կատարմնամբ: