Պորոշենկոն վստահ է, որ նախագահական ընտրություններին գերազանց արդյունք է գրանցելու
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը գերազանց արդյունք է արձանագրելու:
«Ոչ ոք չգիտի, թե ով կհաղթի ... և դա է ժողովրդավարության ուժը: Բայց ես լիովին վստահ եմ, որ ես հիանալի արդյունք կունենամ»,- ասել է Պորոշենկոն` ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Նա նշել է, որ Ուկրաինայում կայանալիք ընտրությունները լինելու են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2019-ի մարտի 31-ին: երկրի ԿԸՀ-ն գրանցել է 44 թեկնածուի: Սոցհարցումների համաձայն` այս պահին առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է: