Որո՞նք են Հայաստանի ամենաշատ հարկ վճարող ընկերությունները
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ խոշորագույն 1000 հարկ վճարողների ցուցակն ու նրանց վճարած հարկերի չափերն՝ ըստ բաժանումների (տարբեր հարկատեսակների)։ Ըստ նոր ցուցակի՝ նախորդի համեմատությամբ փոփոխություններ են եղել։
Մասնավորապես, առաջին հորիզոնական է բարձրացել «Գրանդ Հոլդինգը»։ Առաջին հորիզոնականից իջել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հիմա երրորդ հորիզոնականում է։ Նրանց միջև՝ երկրորդ հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Խոշորագույն 10 հարկատուների վճճարած հարկերը հետևյալն են․
Ընկերությունը Վճարած հարկերը 2018-ին (ՀՀ դրամ)
«Գրանդ Տոբակո» 42․222․227․101
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» 41․047․831․374
«Գազպրոմ Արմենիա» 39․982․389․800
«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» 18․403․622․500
«Գեոպրոմայնինգ Գոլդ» 16․819․630․640
«Ալեքս Հոլդինգ» 16․191․390․397
«Ջեյ Թի Այ Արմենիա» 13․978․758․400
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» 13․624․347․600
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» 13․133․030․560
«Ֆլեշ» 12․248․989․500