Տեխասցի հողատետերը Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել
Սպառողների պաշտպանության Public Citizen հասարակական կազմակերպությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել Frontera Audubon ընկերության և Տեխաս նահանգի 3 հողատիրոջ անունից, որոնց տարածքներում, հնարավոր է, կառուցվի Մեքսիկայի հետ սահմանային պատը, գրում է cnbc.com կայքը:
Դատական հայցը ներկայացվել է Թրամփի կողմից Մեքսիկայի սահմանին արտակարգ իրավիճակ սահմանելու որոշումից հետո:
Հիշեցնենք, որ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումն ընդունվել էր երեկ: Նախագահի այս որոշումը կհեշտացնի սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 8 մլրդ դոլարի հայթայթումը, որին Կոնգրեսում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության անդամները դեմ են:
Մեքսիկայի սահմանին ներգաղթը կանխելու նպատակով պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է եղել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատը կկառուցվի՝ անկախ դեմոկրատների դիրքորոշումից: