Եթե կառավարությունը ցանկանում է պայքարել սեղմված գազի «մաֆիայի» դեմ, պետք է վերահսկի բաշխիչ աշտարակների ճշգրիտ աշխատանքը
«Ժամանակը» գրում է. «Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում առաջարկ է եղել, որ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը վաճառվի ոչ թե ծավալով, այլ քաշով, և ակցիզային հարկը գանձվի ըստ քաշի:
Խնդիրը ոչ թե գազը ծավալով կամ քաշով վաճառելու մեջ է, այլ բաշխիչ աշտարակների մեջ տեղադրված կշեռքների: Դրանք բոլորն էլ խախտված են, այսինքն՝ թերակշռում են գազը, և ենթադրենք՝ 800 գրամը կշռում 1 կգ:
Եթե կառավարությունը ցանկանում է պայքարել գազի մաֆիայի դեմ, ապա առաջին հերթին պետք է կարողանա վերահսկել բաշխիչ աշտարակների ճշգրիտ աշխատանքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: