Վլադիմիր Մաշկովը հայտնել է կինոինդուստրիան լքելու մտադրության մասին
ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը հայտարարել է, որ 2019 թվականին իր մասնակցությամբ երկու ֆիլմի թողարկումից հետո պատրաստվում է ավարտել դերասանի կարիերան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ «Հինգերորդ ալիքին» հղումով:
«Կինոն նույնպես լուրջ գործունեություն է, հարկավոր է շատ ժամանակ տրամադրել, ինչը ես ֆիզիկապես չունեմ: Այդ իսկ պատճառով «ֆիլմ չի լինելու», էլեկտրաէներգիան սպառվել է», - նշել է Մաշկովը:
Արտիստը չի մանրամասնել, թե որքան ժամանակով է պատրաստվում լքել կինոինդուստրիան, նշելով, որ դեռ չգիտի: