Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 45 ծառայողական ավտոմեքենա հետ վերցնել Պետական եկամուտների կոմիտեից եւ փոխանցել դրանք պետական այլ մարմիների:
ՊԵԿ-ից 28 ավտոմեքենա կստանա պետական գույքի կառավարման կոմիտեն, 5 մեքենա՝ քննչական կոմիտեն, 6-ական ավտոմեքենաներ՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
Նախագծում նշված է, որ այս ավտոմեքենաները ՊԵԿ-ից հետ են վերցվում ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու եւ կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով: