Ահա ովքեր են կողմ կառավարության ներկայացրած ծրագրին
Կառավարության ծրագրի քննարկումը քիչ առաջ ավարտվեց։
ԲՀԿ հմբակցությունը հայտարարեց, որ եթե իրենց առաջարկները մնան անարձագանք, ապա իրենք դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ ասաց, որ դեմ են քվեարկելու։
Քվեարկել է 128 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 40, բացակա պատգամավոր՝ 3՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Արթուր Գրիգորյան (ԲՀԿ)։ Ծրագիրն ընդունվել է. անհրաժեշտ էր 67 ձայն։
Ազգային ժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 5-ին:
Պատգամավորների անհատական քվեարկությունները՝ այստեղ։