Կարեն Կարապետյանը աշխատանքային-նախընտրական այցով եղել է Արմավիրում եւ Արագածոտնում
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Մի խոսքով ձեւով աշխատանքային, բովանդակությամբ նախընտրական հանդիպումներ: սա է այսօրվա Հայաստանը: Իսկ մենք ասում ենք, թե ինչու երկիրը երկիր չի դառնում:
Top-News.am