Պետք է քծնել շատ, բայց հաճախ
Դու արե՞լ ես արժանապատիվ քծնանքի քո քայլը։ Արա քո քայլը՝ միացիր քծնողների հպարտ քայլերթին։ «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանին քծնում էր գռեհիկ և անթաքույց։ Եվ ամենակարևորը՝ դա Նիկոլին դուր էր գալիս։
Երիտքծնողների մեջ էին չամուսնացած կանայք, ամուսնացած տղամարդիկ ու մի նախկին ՀՀԿ-ական։ Վերջինս այնքան էր հուզվել, որ վարչապետը հոգնած կլինի, որ քիչ էր մնում թասիկի մեջ տաք ջուր տաներ ամբիոն։
Դեռ կան ականատեսներ, ովքեր հիշում են, թե նույն մարդը ինչպես էր քծնում Սերժ Սարգսյանին, ինչ ձոներ էր հյուսում։
Բայց քայլարած պարմանուհիներն ունեն բոլոր հնարավորությունները գերազանցել նախկիններին։ Ասում են ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով «նոր» Հայաստանի քծնանքի օրենսգիրքը մշակելու համար, և որի առաջին հոդվածը ազդարարելու է՝ պետք է քծնել շատ, բայց հաճախ։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am