Լավրովի անսովոր նվերը
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան պատմել է, թե ինչպես է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անսովոր նվեր մատուցել ՄԱԿ աշխատակցուհուն։
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Լավրովը Բրենդա անունով աշխատակցուհուն նվիրել է իր նկարած նկարներից մեկը։ Նշվում է, որ Բրենդան նախկինում աշխատել է Լավրովի հետ։ «Երբ ես հունիսին Մոսկվա պետք է գնայի, Բրենդան ասաց, որ Լավրովը միշտ էլ նկարել է եւ կուզենար ունենալ նրա նկարներից։
Ես առիթ ունեցա նրա խնդրանքը նախարարին փոխանցելու եւ նա արդեն ավելի ուշ, դիվանագիտական փոստով իր նկարած նկարներից էր ուղարկել Բրենդայի համար՝ «Բրենդային՝ ՄԱԿ-ի բրենդին» մակագրությամբ»,- մանրամասնել է Նեբեզնյան։