Շոյգուն մեկնել է Թուրքիա
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցություններ կվարի Սիրիայի իրավիճակի շուրջ, փոխանցում է ТАСС-ը։
«Հիմնական ուշադրությունը հանդիպման ընթացքում նախատեսվում է հատկացնել սիրիական կարգավորման տարբեր ուղղություններին», - երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։
Աշխատանքային այցը տևելու է մեկ օր, ասել է նա։