1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 մարտի 2019թ., 00:00
Գրավատներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում․ ՊԵԿ նախագահ Չինաստանը 10 տարում 3 անգամ զարգացավ եւ անցավ Թուրքիային. Կարո Փայլան Հայ պապիկի հետ. Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել Եթե ընկերդ առաջարկում է հարաբերություններում դադար տալ Էվերեստի սառույցները հալվում են, եւ ավելի հաճախ են հայտնաբերվում զոհված լեռնագնացների մարմիններ Ինչո՞ւ է սթրեսն արագացնում ծերացումը Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Երեւանի 2019-ի բյուջեն ավելացավ 20.5 միլիոն դոլարով Բրազիլիայում կալանավորվել է նախկին նախագահ Միշել Տեմերը Շառլ Ազնավուրը երաժշտական մշակույթում մեծ ավանդի համար արժանացել է BraVo մրցանակի Մոուրինյո․ Արդեն 3-4 առաջարկ եմ մերժել Իսպանիայի հավաքականի անսովոր մարզումը՝ լազերթագ (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանը՝ ԵՄ-ին․ առեւտրային բանակցությունների հետաձգումը հետեւանքներ կունենա Երեւանում վթարվել է ոստիկանական ГАЗель-ը Երեւանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. Հայտնի են ծախսման ուղղությունները Սյունիքի նախկին մարզպետի հայտարարագիրը՝ պատգամավոր դառնալուց հետո. ինչ է փոխվել Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում երկու հարց է (ուղիղ) Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով Եվրո-2020․ Օրվա բոլոր արդյունքները Facebook-ն առանց կոդավորելու պահպանել է միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը Շաբաթօրյակ. Երեւանում կտնկվի շուրջ 5000 ծառ. խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները Սուպերնախարարություններ. Կառավարությունը ՍԱՊՏ-ի ենթակա ՊՈԱԿ-ը կհանձնի Գյուղնախին, որն էլ իր հերթին կմիանա Էկոնոմիկայի նախարարությանը Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է Ուեյն Ռունի․ «Լիվերպուլի» չեմպիոնությունը ինձ համար կլինի մղձավանջ Նոր հանձնարարական. հանրային զգոնությունը թուլացնելու փորձ Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալությունը պետբյուջեից 98 հազար դրամ է ծախսել մարտի 8-ը նշելու համար ԱԺ-ում կռիվ է ընկել. պարգեւատրումներ են եղել, բայց «այլ» սկզբունքներով Երևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է գետնանցումներում և զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները Ավազակային հարձակումներ, դանակահարություններ Սպիտակ տունը հրաժարվել է դեմոկրատներին տեղեկատվություն տրամադրել Թրամփի եւ Պուտինի բանկցությունների մասին Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն եւ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը Խաչատուր Սուքիասյանն ուսումնասիրում է ապամոնտաժված սրճարանների տարածքը Դեմարշ ու հնարավոր այլընտրանք. Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան խաղը բաց է ընթանում Հայտնի են այն ավտոմեքենաները, որոնք դժվար է գողանալ Կլուծարվի. Վարչապետն ուզում է ջրային ոլորտում տապալումների պատասխանատվությունն իր վրայից գցե՞լ ԵՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հաջորդ նիստի օրը հայտնի է Հին տրամաբանություն. ՃՈ աշխատակիցների աշխա­տավարձերը կապ ունեն նրանց կողմից գրված տուգանքների հետ Մտածված սցենար. Գրավատների տուրքը կբարձրանա, բայց ոչ 60 անգամ Արցախի ԱԺ-ն փակեց ճանապարհը. Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել, փոխում են հարվածի ուղղությունը 109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից «Մարտի 1»-ի դեպքերից տուժածներին ոչ թե կփոխհատուցեն, այլ կաջակցեն Վանեցյանից էլ են բիզնես խլում. Նրան «առաջարկ» է արել Փաշինյանը Խմորումներ ՔՊ-ում. Փաշինյանի չհայտարարված մրցակից «գորշ կարդինալն» իր թիմն է ձեւավորում Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ ընկերներին Գազի գինը հնարավոր է բարձրանա մայիսից «Հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…». Օսիպյանը՝ Լեւոն Երանոսյանի մասին Խաշն էլ չօգնեց. ՀՀԿ-ում դեռ զայրացած են Խմորումներ ՔՊ-ում. Փաշինյանի չհայտարարված մրցակից «գորշ կարդինալն» իր թիմն է ձեւավորում Քաղաքացու օրը եւ մայրաքաղաքի անվանափոխումը Աջ ղեկով մեքենաները մաքսային կետից դուրս չբերվելու դեպքում կտեղափոխվեն ժամանակավոր պահպանության տարածք Անցումային արդարադատության գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում. Հայտնի է համակարգողի անունը Աշխարհի փոխչեմպիոններն ու երրորդ մրցանակակիրները սկսեցին հաղթանակով Պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում․ Դավիթ Անանյան Գլխապտույտ հաջողություններից Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Եվրոպան Իրանին թիկունքից է հարվածել․ Խամենեի ԵՏՄ տարածքում հեռախոսային ռոումինգի վերացման աշխատանքներ են տարվում Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա ապրիլի 18-ից ոչ ուշ. Եվրախորհրդարան Էրդողանը շարունակում է մզիկիթներում կոտորածներն իր հանուն իր շահերի օգտագործել Այս տարի անպայման հաղթելու ենք, Թուրքիայում քրդերը մեծ շուքով տոնել են Նովրուզը ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելեց Հարության տաճարի հայկական մաս եւ մոմ վառեց 37-ամյա թուրքին, Ուտրեխտում հրաձգության հետ կապված, ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել Ելենա Ստեպանենկոն զարմացրել է Պետրոսյանին. թաքցրել է մոտավորապես կես մլն դոլար 2019թ. վերջին գերլուսինը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ (լուսանկարներ) Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը Սարաեւոյում է (ֆոտո) Ովքեր են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրած 23 թեկնածուները Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում Հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, սպառնացել դանակով, հափշտակել ոսկեղեն ու փախել Արթուր Ջավադյանը կառավարության անդամներին ապակողմնորոշում է. գրավատան ներկայացուցիչ Երևանի թիվ 114 դպրոցի մոտից հոսպիտալացվել է դանակահարված 2 երիտասարդ Ստաս Միխայլովը մայրիկի ծննդյան օրը նշել է շքեղ հյուրանոցում «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին». Լուսինե Թովմասյան Շիրխանյանը ռազմաճակատի համար նախատեսված գումարները դրել է գրպանն ու ասել՝ գրպանս կասա է. Արամ Հարությունյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Վրաստան Բրիտանիան առանց գործարքի Brexit-ի դեպքում մտադիր է մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել «Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները». Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը Ելակը գլխավորել է պեստիցիդների ամենաբարձր պարունակությամբ մթերքների ցանկը «Թեւոսիկի» եղբոր սպանության համար 25 տարով ազատազրկված «Իսոն» հացադուլ է հայտարարել Սպանող ալիքները ավելի մեծ ու մահաբեր են դարձել
Հարցում

Փաշինյանի խորհրդականի շքեղ առանձնատունը և պետությունից ստացած մի քանի հարյուր միլիոն դրամը

politik.am-ը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչու՞ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Բոլորն են հիշում Փաշինյանի այն հայտարարությունները, որ նախկին համակարգի արատավոր չինովնիկները տեղ չեն գտնելու իր կառավարությունում։ Հիմա մի կողմ թողնենք Արշակ Կարապետյանի մեղավորությունը Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արձանագրած կորուստներում, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է նա իր անցած ուղով համապատասխանում Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ընթացքում ներկայացված պահանջներին։

Արշակ Կարապետյանը այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

 «Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պպատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ է անկեղծ վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն։ Արդյո՞ք Փաշինյանը պարզել է, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

website by Sargssyan