Հայտնի է «Գրեմմի» վարկածով տարվա լավագույն երգը
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Childish Gambino-ի «This is America» ստեղծագործությունը:
Նույն անվանակարգում ներկայացված են եղել նաև «All the Stаrs», «Boo’d Up», «God’s Plan», «In My Blood», «The Joke», «The Middle» և «Shallow» ստեղծագործությունները: «This is America»-ն հիփ հոփ ժանրում առաջին ստեղծագործությունն է, որը հաղթել է նշված անվանարգում: Այն նաև հաղթել է «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» և «Լավագույն ռեփ/սնեգ կատարում» անվանակարգերում:
Դերասան և կատարող Դոնալդ Գլովերը, ով որպես երգիչ հանդես է գալիս Childish Gambino կեղծանվամբ, հրաժարվել էր ելույթ ունենալ մրցանակաբաշխության ընթացում և չէր եկել մրցանակը ստանալու:
Հիշեցնենք, որ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում: