Վնուկովոյի սահմանապահ ծառայությունը արգելել է Գյումրիից «Պոբեդա» ավիաընկերության թռիչքը
Վնուկովո օդանավակայանի սահմանապահ ծառայությունը արգելել է Գյումրիից «Պոբեդա» ավիաընկերության չվերթը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չվերթը նախատեսված էր 22:00-ին:
«Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել փաստը: Վնուկովոյից ևս չեն մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված թռիչքի արգելքը: Այս դեպքը առաջինը չէ: Ավելի վաղ ևս երկու անգամ Վնուկովոն արգելել է թռիքչը Գյումրիից: