Ահազանգ. Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ (Տեսանյութ)
Անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում եւ լցվում Շնող գետի վտակ Մանստեւ գետակի մեջ։ Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ։ Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E: