Ամենատաք 10 տարիները. օդերևութաբանները կանխատեսել են ռեկորդային բարձր ջերմաստիճանը
Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (BMO) հրապարակել է Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության կանխատեսումներն առաջիկա 5 տարիների համար, հաղորդում է BBC- ն:
Օդերևութաբանները պնդում են, որ մոլորակին արագ տաքացում է սպասվում: 2019-ից մինչև 2023 թվականներին օդը ջերմաստիճանը 1-1,5 աստիճան ավելի բարձր կլինի, քան եղել է 19-րդ դարի երկրորդ կեսին:
Ավելին, մասնագետների կանխատեսումների համաձայն` 2014-ից մինչև 2023 թվականների տասնամյակը լինելու է ամենատաքը վերջին հարյուր ու կես տարվա ընթացքում:
«Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք»,- ընդգծել են նրանք:
Օդերևութաբանների խոսքով` Երկրի բնակիչների հիմնական խնդիրները պետք է լինեն մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և փոփոխվող կլիմայական պայմաններին հարմարվելը: