Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչը քննադատել է Ռուսաստանին եւ չի պատասխանել հարցերին
Ռուսաստանի կործանարար քաղաքականությունը հանգեցնում է Ուկրաինայի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը: «Շարժունությունը եւ միգրացիոն հոսքերը. Հայաստանի մարտահրավերները եւ հնարավորությունները» քաղաքական սեմինարի ժամանակ այս մասին ասաց հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Սերգեյ Կուլիկը:
Նրա խոսքով, «օկուպացիոն քաղաքականությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում Ռուսաստանի անօրինական գործողությունները հանգեցրեցին երկրի աղքատացմանը»: «Ուկրաինան ստիպված է հսկայական միջոցներ հատկացնել` ռուսական ագրեսիային դիմակայելու համար: Սա հանգեցնում է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը եւ Ուկրաինայից արտագաղթի ավելացմանը», - ասաց Կուլիկը՝ հրաժարվելով պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցերին: