1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 օգոստոսի 2019թ., 00:00
Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ) Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո «հիանալի զրույց է ունեցել» այդ երկրի վարչապետի հետ Իրաքում պայթյուն է տեղի ունեցել շիական մզկիթի մոտ. զոհվել է 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հայտնի են ամենավնասակար սմարթֆոններն՝ ըստ ճառագայթման ցուցանիշի Տուսկը G7-ի անդամներին կոչ է արել հրաժարվել առեւտրային պատերազմներից Նադալ. Ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ տարի ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար նախատեսված օժանդակությունը Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը «Իշխանության համար ամենակարևոր խնդիրը իշխանությունը պահելն է». Գագիկ Համբարյան (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում Աշտարակում գտնվող բետոնի արտադրամասում մարդ են սպանել. մանրամասներ Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանը եղբորորդու դեմ ցուցմունքից Իշխան Զաքարյանը պարգեւատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին ու Արման Հովհաննիսյանին (լուսանկարներ) Օլգա Բուզովան սովորեցնում է, թե ինչպես կարելի է որովայնի իդեալական պրես ունենալ (տեսանյութ) Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը… Հայուհին ծննդաբերական կծկումների պատճառով արագացված կարգով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ խոսել 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել (տեսանյութ) Ամբոխն ազգություն չունի Ընկերուհիները բացել են 22 տարի առաջ թաղած «ժամանակի պարկը» և բացահայտել, որ իրենց կանխատեսումներն իրականացել են «վախեցնող ճշգրտությամբ» (լուսանկարներ) Տղամարդը բաժանվել է կնոջից ծամոնի պատճառով «Մենք պատրաստ ենք օգնել». Թրամփն օգնություն է առաջարկել Բրազիլիային մոլորակի «թոքերը» փրկելու հարցում Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. hրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա (տեսանյութ) Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում Գլազգոյի համալսարանը 20 մլն ֆունտ սթերլինգ ռազմատուգանք կվճարի ստրկավաճառությունում ունեցած դերի համար Ազգային ժողովից 22 համակարգիչ է անհետացել Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ Թրամփը մտադիր է Չինաստանից ապրանքների հարկերն ավելացնել մինչև 30 տոկոս Ի զորու ենք նոր որակ հաղորդելու համագործակցությանը․ Փաշինյանը՝ Զելենսկուն Խոսրովի անտառում կրակը կարող է կրկին ակտիվանալ Օգտատերերը հիացած են․ Թինա Կանդելակին՝ լողափնյա էլեգանտ կերպարում Մեզ խաբել են.Գևորգ Պետրոսյան Բրիթնի Սփիրսի հայրը որոշել է դստեր հանդեպ հսկողությունը խստացնել Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան դրությամբ ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Նիկիտա Միխալկովը կոտրել է ոտքը, վիրահատվել յոթ անգամ եւ 39 ժամ գտնվել է անզգայացման վիճակում Էրդողանը պատրաստվում է այցելել Ռուսաստան Էփշթեյնի տանը երիտասարդ կինը մերսել է արքայազն Էնդրյուի ոտքերը. ԶԼՄ-ներ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար Ողջ աշխարհում ցուցարարները դուրս են եկել Բրազիլիայի դեսպանատների մոտ՝ պահանջելով նախագահից քայլեր ձեռնարկել Ամազոնի անտառներում ռեկորդային թվով հրդեհները մարելու համար Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից Քննչական կոմիտեն, փաստացի, գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից Երեւանն ընդգրկվել է քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում Ավտոմեքենաների վրա բիզոնների զանգվածային «հարձակման» տեսանյութը Ֆլորիդայում ուսուցիչը պատմել է աշակերտներին՝ ինչպես նա կիրականացներ զանգվածային սպանություն Վովային այցելել են ու աշխատանքից զրկվել Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից Չնայած իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են 3D հոլովակ՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումների մասին Եվրամիությունը պատրաստվում է Թրամփի հետ առեւտրային պատերազմ վարել ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի վերաբերյալ Թրամփի կուսակցությունը Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում պատկերող շապիկներ է թողարկել 2018թ.-ին համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը կրկին կատարել են 184 հանցագործություն «Սպայկա»-ի մեքենաները՝ բեռնված մոտ 200տ դեղձով, 2 օր է, ինչ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Հուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից Չինաստանը պատասխան լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում ամերիկյան ապրանքների ներմուծման համար «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք Եթե այստեղ հանք եղավ, բնությունը վերածվելու է անապատի. Ամուլսարում հերթապահող գնդեւազցի Հանքի շահագործումը նշանակում է օրական մոտ 25 տոննա փոշի, հնարավոր չէ դա քաղաքի վրա չանդրադառնա․ նախկին մարզպետը՝ Փաշինյանին Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին Ասադի բանակը Իդլիբում նոր տարածքներ է վերցնում վերահսկողության տակ ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել. քննարկվել են էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները Բելառուսը քննարկում է ամերիկյան նավթ գնելու հնարավորությունը Օրենքի փոփոխությունից հետո քրեական գործ կհարուցվի Թովմասյանի դեմ․ իշխանության նոր պլանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է 3 սկզբունքի վրա. ԱԳՆ մամուլի քարտուղարի հարցարույցը Ջոնսոնը եւ Մակրոնը իրենց մաչո են երեւակայում. Ֆրանսիացի նախագահը քիչ էր մնում պոկեր բրիտանացի վարչապետի ձեռքը Կիև է ժամանել Ռուսաստանի օմբուդսմենը Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Քաղաքապետին աղբ անվանած Անիտա Հարությունյանին ծանր վիճակում Դուբայից շտապ տեղափոխել են Երեւան «Մենք հետխորհրդային հանրապետությունները լավերի և վատերի չենք բաժանում». Լուկաշենկո
Հարցում

Աշխարհի ամենահարուստ մարդուն սպառնում են մերկ լուսանկարով

Amazon ընկերության ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից իրեն շանտաժի ենթարկելու փորձի մասին՝ սպառնալով հրապարակել իր մերկ լուսանկարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի սկզբին հայտնի էր դարձել 25 տարվա ամուսնությունից հետո Բեզոսի եւ նրա կնոջ՝ Մաքքենզիի ամուսնալուծության մասին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բեզոսին հայտնի է դարձել National Enquirer տաբլոիդի լրագրողական «հետաքննության» մասին, որը բացահայտել էր Amazon-ի տիրոջ ռոմանտիկ հարաբերությունները հեռուստահաղորդավար 49-ամյա Լորեն Սանչեսի հետ: Տաբլոիդը պնդում է, որ իր ներկայացուցիչները Բեզոսի հետ կապ են հաստատել եւ հայտնել նրա դեմ դոսյեի մասին՝ ամուսնալուծության մասին հրապարակային հայտարարությունից ընդամենը 48 ժամ առաջ:

Սկանդալից հետո Բեզոսը մասնավոր դետեկտիվներ էր վարձել՝ իր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը քննելու համար: Հինգշաբթի նա հայտարարել էր, որ American Media Inc (AMI) ընկերության տաբլոիդի հրատարակիչը՝ Դեւիդ Փեքերի ղեկավարությամբ սպառնում է լուսանկարներ հրապարակել, որոնք ինքը Բեզոսն է ուղարկել Սանչեսին: AMI-ի ներկայացուցիչները հրապարակելուց հրաժարվելու դիմաց պահանջում են հրապարակային հայտարարել դոսյեի հետ կապված միջադեպում քաղաքական ենթատեքստի բացակայության մասին:

Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ Բեզոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության մշտական թիրախում է եղել, գլխավոր պատճառներից մեկն է նաեւ նրան պատկանող Washington Post պարբերականը, որը Թրամփին ուղղված քննադատության մշտական խոսափողն է: Մինչդեռ, National Enquirer-ի ղեկավար Դեւիդ Փեքերը մեդիայի աշխարհում Թրամփի առանցքային դաշնակիցներից մեկն է:

«Շորթմանն ու շանտաժին տրվելու փոխարեն՝ ես որոշեցի հրապարակել այն, ինչ իրենք ինձ ուղարկել են, չնայած անձնական վնաս կրելուն, որով նրանք սպառնում են»,- նշել է Բեզոսը Medium հարթակի իր բլոգում: Միլիարդատերը հրապարակել է նամակագրությունը, որը, նրա կարծիքով, հաստատում է AMI-ի եւ նրա ղեկավարի կողմից իրեն շանտաժի ենթարկելու փորձը:

website by Sargssyan