Խոշոր հրդեհ Ստամբուլի տեքստիլի գործարաններից մեկում (տեսանյութ, լուսանկարներ)
Ստամբուլի Սանջաքթեփե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել տեքստիլի գործարաններից մեկում, այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:
Դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհն արագ տարածվել է ու հասել հարևան շենքերին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սանջաքթեփեի Յոնիդողան թաղամասում, շրջակա շենքերում գտնվողները տարհանվել են:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են աշխատել: Հայտնի է, որ գործարանի շենքն ամբողջությամբ այրվել է:
Միջադեպի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: