Ռուս գործարարի երեխաները հայրիկի փողերով հատակին «գորգ» են փռել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի բնակիչ, գեղեցկության սրահի տեր Ռամիս Զիգանշինն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իր երեխաները 5 հազարանոց թղթադրամներով բնակարանի հատակին «գորգ» փռել:
Տեսանյութի հեղինակը գործարարի ավագ որդին՝ Ռուսլանն է, որը, հայրիկին դիմելով, ասում է, որ մայրիկը նորից չհրկիզվող պահարանը բաց է թողել և որ իրենք որոշել են հայրիկին անակնկալ մատուցել՝ փողերից գորգ պատրաստելով:
Ռուսլանի եղբայրը՝ Արթուրը, հայտնել է, որ իրենք երգիչ Տիմատիից էլ շատ փող ունեն:
«Իսկ հայրիկը հաստա՞տ չի բարկանա»,- հարցրել է կրտսեր եղբայրը, ինչին ի պատասխան Ռուսլանը հույս է հայտնել, որ ոչ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: