Հայաստան. Վտանգված է կովկասյան ընձառյուծը
aljazeera.com-ը անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Կայքը տեսանյութ է հրապարակել եւ գրել. 2018 թվականին Հայաստան եկավ նոր կառավարություն, նրա հետ կապված են լավատեսական ծրագրեր, որ վերջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջ կդնի տասնամյակներ կոռուպցիայի եւ տնտեսական եւ արդյունաբերական վատ կառավարմանը:
Սակայն այժմ նրա վարչակազմը կանգնած է լուրջ երկընտրանքի առջեւ երկրի լեռնային հարավում գտնվող Ամուլսարի բազմամիլիոնանոց հանքարդյունաբերական նախագծի պատճառով:
Ամուլսարի շահագործման կողմնակիցները նշում են, որ դա կարող է բերել Հայաստանին արտոնություններ օտարերկրյա ներդրումների եւ աշխատատեղերի տեսքով, իսկ դրա դեմ պայքարող ակտիվիստները նախազգուշացնում են, որ ծրագիրը մեծ վնաս է հասցնելու շրջակա միջավայրի վրա եւ վտանգում է աշխարհի ամենաթանկ եւ ամենասիրված կենդանիներից մեկը կովկասյան ընձառյուծին:
Top-News.am