Միջադեպ հարբած հաճախորդի եւ վաճառողուհու միջեւ (Տեսանյութ)
Թուրքիայի Իզմիր քաղաքի խանութներից մեկում վաճառողուոհւն հայհոյող գինովցած տղամարդուն ծեծելով դուրս է հանել հաճախորդներից մեկը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ գինովցած տղամարդը խանութում վաճառողուհուց ալկոհոլ է պահանջել, սակայն մերժում ստանալուց հետո սկել է հայհոյել։
Այդ ընթացքում տղամարդուն է մոտեցել մի հաճախորդ, խորհուրդ տալով չաղմկել եւ դուրս գալ խանութից, սակայն տղամարդը հայհոյել է նաեւ իրեն կարգի հրավիրող հաճախորդին։ Վերջինս բռունցքով հարվածում է գինովցած տղամարդուն, տապալում գետին եւ այնուհետ քարշ տալով դուրս հանում խանութից։