Չինաստանում վազորդները 5կմ վազել են սառույցի վրա
Չինաստանում հազարավոր մարդիկ մասնակցել են սառցակալած լճի վրայով քայլելու մրցույթին: Այս մասին հայտնում է ТСН լրատվականը:
«Մասնակիցները որոշել են մրցել երկու մրցաձևում, որոնցից մեկը կիսամարաթոնն է, իսկ մյուսը 5 կմ վազքն է սառույցի վրա»,- ասված է նյութում:
Նշվում է, որ վազորդների համար շատ դժվար է եղել սառույցի վրա հավասարակշռություն պահել և դրա հետ մեկտեղ միմյանց չխանգարել: Իսկ ջերմասիտիճանը շատ ցածր է եղել: