Ստանդարտիզացիոն ծրագրերն ու բժիշկների որակավորումը ոլորտի գերխնդիրներից են (Տեսանյութ)
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների կողմից քննարկվում էր «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպումը և կառավարումը» թեման:
Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը առողջապահության ոլորտի խնդիրների շղթայի առաջին օղակում մատնանշեց կրթությունը: Որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար Տիգրան Քամալյանն առաջարկեց ստանդարտիզացիայի ծրագրեր ներդնել: Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն անդրադարձավ նաև բժիշկների որակավորման խնդրին: Ըստ նրա՝ դրա միջոցով լիզենզիաներն անխնա բոլոր բժիշկներին չեն տրվի. ոլորտում կմնան առաջնակարգ մասնագետները: