Տորնադոն Անթալիայի օդանավակայանում տեղաշարժել է ինքնաթիռները և ուղղաթիռները (Տեսանյութ)
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում նաև հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է տորնադոն Անթալիայի օդանավակայանում տեղաշարժում հսկայական ինքնաթիռները և ուղղաթիռները:
Տեսանյութն՝ այստեղ